Ժաննա Ֆրիսկեն շանս չուներ. ՌԴ-ի գլխավոր ուռուցքաբան
ՌԴ-ի ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Միխայիլ Դավիդովը հայտարարել է,որ Ժաննա Ֆրիսկեն ոչ մի հնարավորություն չուներ ապրելու։Այս մասին հաղորդում է «МК»-ը։
«Ցավոք, նման ախտորոշմամբ, մահն անխուսափելի էր։ Առավելագույնը,որ մարդ կարող է ապրել նման հիվանդությամբ, կես տարին է», -ասել է Դավիդովը։
Նա ընդգծել է, որ նման հիվանդությունը ամբողջ աշխարհում չի բուժվում։
Նախկինում, բժիշկները հրաժարվել էին բուժել երգչուհուն։
Հիշեցնենք,որ ռուսական էստրադայի երգչուհի և դերասանուի 40-ամյա Ժաննա Ֆրիսկեն մահացել է այսօր՝ հունիսի 16-ին։