ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը քննադատել են Ադրբեջանին՝ խոսքի ազատության և մարդու իրավունքների խախտման համար
Խոսքի ազատությունը հարվածի տակ դնող երկրների շարքում ԵԱՀԿ-ն առաձնացնում է Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ուկրաինան: Այս մասին ադրբեջանական «Թուրան» տեղեկատվական գործակալությանը հայտնել է ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Նա նշել է, որ տարբեր երկրների կառավարությունները պետք է դադարցնեն ԶԼՄ-ներում մանիպուլյացիան: ԵԱՀԿ ներկայացուցիչը քարոզչությունն անվանել է «սպի լրագրության դեմքի վրա»՝ նշելով ժամանակակից պայմաններում դրա դեմ հակազդեցության կարևորությունը:
Ինչպես նշվում է՝ լրագրողական կազմակերպությունների տվյալների համաձայն, որոնք անց է կացրել մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շեմոնովիչը, աշխարհում մահացած լրագրողների մոտ կեսը զրկվել է կյանքից պատերազմական գոտուց դուրս: