Դմիտրի Շեպելևը՝ Ժաննա Ֆրիսկեի մահվան մասին
Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը Facebook-յան իր պաշտոնական էջում գրառում է կատարել կնոջ մահվան մասին:
«Մենք միշտ կրկնում էինք. ««Լռություն սիրելը երջանկություն է»: Ես շարունակում եմ հավատարիմ մնալ այդ խոսքերին, քանի որ Ժաննան շարունակում է ինձ համար մնալ կատարյալ, մաքուր և անկրկնելի երջանկություն: Մենք չէինք հանձնվում և պայքարում էինք, որպեսզի հաղթեինք: Ասում են, այս դեպքում երկու տարին բավականին երկար ժամանակահատված է։ Սակայն, իհարկե մեզ համար դա շատ քիչ է: Ես հստակ գիտեմ, որ առանց ձեզ մենք չէինք կարող այդ ամենը հաղթահարել: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ամեն մեկին. ոմանք գումար են փոխանցել, ոմանք աղոթել, երջանկություն և ուժ ցանկացել կամ ուղղակի անհանգստացել նրա համար: Ցանկանում եմ, որպեսզի դուք տեղյակ լինեք, որ այս երկու տարին հիմնականում ձեր շնորհիվ էր, որ մենք ուժ ստացանք: Շնորհակալություն:
Ես ձեզ և ձեր հարազատներին առողջություն եմ մաղթում և մոտ ապագայում շատ կցանկանայի օգնել նրանց, ովքեր պայքարում են իրենց առողջության և կյանքի համար»,-գրել է Դմիտրի Շեպելևը: