Եվրոպացիները դժբախտ են, քանի որ Պուտինի նման առաջնորդ չունեն. Դեպարդյե
ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, լրագրողների հետ զրույցում կիսվել է եվրոպացիների վերաբերյալ իր կարծիքով:Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նրա խոսքով՝ եվրոպացիները կորցրել են իրենց, և շատ տխուր են հիմա: Դեպարդյեն կարծում է, որ եվրոպացիները գլոբալիզացման են ենթարկվում, ինչն իրենց մոտ կորցնում է ազգային մտածելակերպը:
Դերասանն ավելացրել է նաև, որ եվրոպացիները դժբախտ են, քանի որ Պուտինի նման առաջնորդ չունեն: