Ֆրիսկեի որդին ներկա չի լինի հուղարկավորությանը
Ժաննա Ֆրիսկեի քույրն ասել է, որ ժաննայի որդին ներկա չի լինի հուղարկավորությանը: Նա նաև նշել է, որ երգչուհու ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը, Մոսկվա կժամանի հենց առաջին չվերթով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դիման ծանր սրտով է Բուլղարիայում, նա առաջին իսկ չվերթով Մոսկվա կժամանի, իսկ երեխային կթողնի այնտեղ, որպեսզի նա չտեսնի այս ամենը»,-ասել է երգչուհու քույրը:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն մահացել է հունիսի 15-ին` ժամը 22:00-ին: