Ժաննային հուղարկավորելու են Մոսկվայում
Հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեին հուղարկավորելու են Մոսկվայում գտնվող Նիկոլաս հրեշտակապետի գերեզմանատանը: Այս մասին հայտնում է Lentan.ru-ն:
Փոխանցվում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Ժաննայի հայրը:
«Ժաննան երեք ամիս կոմայի մեջ էր, ուղղակի մենք չէինք խոսում այդ մասին։ Հավանաբար նրան Նիկոլո-Արխանգելսկ գերեզմանատանը կհուղարկավորենք»,- հայտնել է Ֆրիսկեի հայրը։