Քիմ Քարդաշյանի դստեր 2-ամյակը՝ Դիսնեյլենդում (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը իրենց դստեր՝ Նորթի ծննդյան տոնը նշել են Դիսնեյլենդում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Փոխանցվում է, որ որոշ ժամանակ առաջ լուրեր էին տարածվել, որ հայտնի զույգն իրենց դստեր տարեդարձի համար վարձակալելու էր ամբողջ Դիսնեյլենդը և այլ այցելուներ չեն լինելու:
Սակայն ինչպես երևում է լուսանկարներից, փակ են եղել միայն այն ատրակցիոնները, որոնցից օգտվել են Քարդաշյանի ընտանիքի անդամները։