Բեյոնսեին մեղադրում են գրագողության մեջ
Հայտնի երգչուհի Բեյոնսեին մեղադրում են գրագողության մեջ: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
Փոխանցվում է, որ դատարան է դիմել Բեյոնսեի նախկին բեք-վոկալիստ Ահմադ Լեյնը, ով նախկինում աշխատել է մեկ այլ կատարողի հետ։
Լեյնը վստահեցնում է, որ հայտնի XO երգը հորինել է մեկ այլ արտիստ, իսկ Բեյոնսեն պարզապես գողացել է այն և դրա դիմաց պահանջում է 7 մլն ԱՄՆ դոլար:
Նշվում է, որ Բեյոնսեի փաստաբանը հայտնել է, որ դժվար թե դատարանն այն բավարարի: