Վերջին օրերին Ժաննա Ֆրիսկեն գտնվել էր անգիտակից վիճակում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր գիշերը՝ մահացել է 40-ամյա երգչուհի Ժաննա Ֆրիսկեն:
«Дни»-ի տեղեկություններով երկու ամիս առաջ Ֆրիսկեի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և բժիշկները նրա հարազատներին թույլ են տվել տանել տուն և մշտապես նրա կողքին լինել։
Փոխանցվում է նաև, որ Ժաննան վերջին մեկ շաբաթվա ընթացքում չէր ճանաչում իր հարազատներին։