Ֆրիսկեի մահվան հետ կապված ռուս արտիստների մեկնաբանությունները
Երգչուհի ժաննա Ֆրիսկեի մահվան հետ կապված ռուս երգիչներն ու արվեսագետները սոցիալական ցանցերում մեկնաբանություններ են թողնում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Առաջին մեկնաբանություն թողնողներից մեկը Ֆիլիպ Կիրկորովն է: Երգիչը խոստովանել է, որ լաց է եղել:
«Ցտեսություն, սիրելի՛ Ժաննա, ցտեսություն, իսկակա՛ն ընկեր: Ես լալիս եմ... դրան անհնար է հավատալ, այն դաժանություն է»,-Instagram-ի իր էջում գրել է Կիրկորովը:
Գյլուկոզան Twitterի իր էջում գրել է, որ չի հավատում կատարվածին:
«Քնիր իմ աղջիկ, դու միշտ իմ սրտում կմնաս»,-գրել է Քրիստինա Օրբակայտեն:
Լիկա Սթարը գրել է, որ Ժաննան չպետք է ծերանար, և Աստված նրան թողեց այնպես, որ միշտ հիշվի երիտասարդ ու գեղեցիկ: