Դեպարդյեն համոզել է Կաննի փառատոնի կոմիտեին ցուցադրել ՖԻՖԱ-ի մասին ֆիլմը
Դերասան Ժերար Դեպարդյեն անձամբ համոզել է Կաննի փառատոնի կոմիտեին ցուցադրել ՖԻՖԱ-ի մասին «Երազանքի Լիգա» ֆիլմը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Այս մասին հայտնել է փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն:
Ֆիլմը սկզբնապես քննադատվել է կինոքննադատների կողմից, և Ֆրեմոն հրաժարվել է այն ներառել 2015թ.-ի Կաննի փառատոնի ծրագրում: Սակայն Դեպարդյեն, ով ֆիլմում խաղում է աշխարհի գավաթի ստեղծողի և ՖԻՖԱ-ի 3-րդ նախագահ Ժյուլ Ռիմեի դերը, չի համաձայնել այդ որոշման հետ և պնդել է այն ցուցադրել:
Ֆրեմոյի խոսքով՝ Դեպարդյեն համառ է գտնվել, և ֆիլմը ցուցադրվել է: