Թինա Կանդելակին ամուսնանու՞մ է
«Ընտրում եմ հարսանյաց զգեստ: Ինչպե՞ս է: Վերցնե՞մ»,- գրել է Թինա Կանդելակին և տեղադրել իր լուսանկարն Այսել Տրուդել սրահում: Հայտնի հաղորդավարուհու ընտրությունը կանգ է առել ժանյակե կարճ զգեստի վրա, որն արժի 136 հազար ռուբլի: Եթե Թինա Կանդելակին հաստատ պատրաստվում է ամուսնության, ուրեմն նա միանշանակ չի պլանավորում մեծ միջոցառում անցկացնել:
Բայց, ի սկզբանե Կանդելակին ուղղակի զվարճացել է իր երկրպագուների հետ` չհամբերելով իր կյանքում տեղի ունենալիք նորություններին: Որոշ ժամանակ առաջ հաղորդավարուհին մի անգամ ասել էր, որ իր երկրպագուները մի քանի անգամ ամուսնացրել են իրեն միֆական օլիգարխի հետ:
Իսկ իր մասին մի անգամ լրագրողներին ասել է, որ սոցիալական ցանցերում հաճախ լուսանկարներ է տեղադրում, բայց երբեք չի ասում անուններ ու չի մանրամասնում իր կյանքը, ինքն էլ վաղուց ամուսնալուծված է, բայց երիտասարդ կին է, սիրահարվում է նորից և սիրահարվում են իրեն: