1935 թվականին այս օրը առաջին անգամ ցուցադրվեց «Հայֆիլմի» առաջին հնչյունային ֆիլմը (տեսանյութ)
1935 թվականի հունիսի 15-ին առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ Պեպոն՝ հիմնված է Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի վրա:
XIX դարի երկրորդ կեսը, հին Թիֆլիս։ Ֆիլմը պատմում է մի աղքատ ձկնորս Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի դիմակայության մասին։ Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին պարտքով տվել է իր հերը Զիմզիմովին։ Սակայն լինելով դատավորի հետ դավադրության մեջ Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը փոխարինելով այն կեղծով։ Սա թույլ է տալիս մեղադրել Պեպոյին խարդախության մեջ: