Բրիթնի Սփիրսը ցանկանում է դայակ աշխատել Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ընտանիքում
Բրիթնի Սփիրսը շարունակում է զարմացնել իր երկրպագուներին անսպասելի հայտարարություններով: Երգչուհին խոստովանել է, որ կցանկանար դայակ աշխատել Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ընտանիքում:
«Ես արդեն մի անգամ հանդիպել եմ Բրեդ Փիթին, կցանկանայի ևս մեկ անգամ հանդիպել նրա ընտանիքին և այնտեղ դայակ աշխատել»,-նման խոսքով հանդես է եկել Բրիթնի Սփիրսը: