Չի բացառվում, որ Ավստրիայի մարզուհիներին վթարի ենթարկած վարորդը հարբած է եղել
Բաքվում մարզական ավանում երեք ավստրիացի մարզուհիների վրաերթի ենթարկվելու միջադեպի քննությունը շարունակվում է:
Մարզուհիները ծանր վնասվածքներ էին ստացել մարզական ավանում ավտոբուսի հարվածի հետևանքով:
Նրանցից երկուսն ուղարկվել են Ավստրիա, իսկ մեկը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում:
Եվրոպական խաղերի օպերացիոն տնօրեն Սայմոն Քլեգը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, որ վթարի գործով հետաքննությունը դեռևս չի ավարտվել:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք վարորդը հարբած է եղել, Քլեգը ասել է, որ իրենք դեռևս քննում են միջադեպը, և դրա արդյունքներն անպայման կհրապարակեն: Այս մասին գրում է gazeta.ru-ն: