Բաքուն պատմել է Եվրոպական խաղերին Լեդի Գագայի գաղտնի այցելության մասին
Երգչուհի Լեդի Գագան մի քանի օր գաղտնի ապրել է Բաքվի հյուրանոցներից մեկում՝ մինչև ուրբաթ օրը՝ հունիսի 12-ին տեղի կունենար Եվրոպական խաղերի բացման արարողությունը: Այս մասին Associated Press-ին է հայտնել միջոցառման համակարգող Քեթրին Ուվգուն՝ Մեծ Բրիտանիայից: «Դա շատ դժվար աշխատանք էր, որ պահեին Լեդի Գագայի ներկայության գաղտնիությունը:
Նա եղել է կոռեկտ և համաձայնել է մնալ հյուրանոցում՝ բացման արարողությունից դեռևս մի քանի օր առաջ»,-նման բացատրությամբ հանդես է եկել կազմակերպիչը: Բացման արարողությանը երգչուհին երգել է Ջոն Լենոնի Imagine-ը՝ դաշնամուրի ուղեկցությամբ: Երգչուհուն ելույթը անակնկալ է եղել, քանի որ նրա կատարման վերաբերյալ որևէ հայտարարություն չի եղել ծրագրում: Ըստ «Р-Спорт»-ի՝ այս տոնակատարությունը Բաքվի վրա կարժենա 100 մլն դոլար:
Կազմակերպման համար նա ներգրավել է ավելի քան 300 կրեատիվ թիմեր, որոնք ներկայացնում են 28 երկրներ: Միջոցառմանը ներկա է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Միջազգային կօլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկկին:
Ռուսաստանը ևս ներկայացել է արարողությանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիև ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի գլխավորությամբ: Առաջին Եվրոպական խաղերը մեկնարկել են հունիսի 12-ին՝ ուրբաթ օրը և կտևի մինչև հունիսի 28-ը: