Շվեդ արքայազնը կամուսնանա սկանդալային մոդելի հետ
Շվեդ արքայազն Կառլ Ֆիլիպը կամուսնանա հեռուստաաստղ Սոֆիա Հելկվիստի հետ: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Արքայազնը գահի հերթում երրորդն է, իսկ նրա ընտրյալը նախկինում մոդել, յոգայի մարզիչ է աշխատել և զբաղվել բարեգործությամբ:
Զույգը սկսել է հանդիպել 2010թ.-ին: Շվեդական մամուլը հիշեցնում է, որ արաքայազնի ընտրյալը մասնակցել է Paradise Hotel ռեալիթի շոուին, որտեղ երիտասարդները պայքարում են շքեղ հյուրանոցում ապրելու իրավունքի համար:
Շվեդիայում լուրեր են տարածվել, որ արքայազնի ընտրությունը մեծ սկանդալ է առաջացրել թագավորական ընտանիքում: