Բաքվում Պուտինը և Էրդողանը բանակցություններ են վարել
Ադրբեջանի մայրաքաղաքում Եվրոպական խաղերի բացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են համատեղ ծրագրերը, ինչպես նաև համաշխարհային և երկկողմ հարցեր: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նշվում է, որ տեղի է ունեցել փակ բանակցություն:
Բանակցություններից հետո Էրդողանը նշել է, որ առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը Եվրամիության երկրների առաջնորդներից և ոչ ոք ներկա չի գտնվել:
«Թուրքիան, որպես ԵՄ անդամակցության թեկնածու, ներկայացրել է ողջ Եվրամիությունը»,-ընդգծել է Պուտինը: