Էրդողանն իր լիազորությունները չի փոխանցել Բայքալին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր լիազորությունները ժամանակավորապես չի հանձնել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Դենիզ Բայքալին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Resmi Gazete-ին:
Փոխացվում է, որ Դենիզ Բայքալին Թուրքիայի խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է:
Ավելի վաղ նշվում էր, որ Էրդողանը հանդիպել է Բայքալի հետ և հանդիպման արդյունքներով որոշվել է, որ Էրդողանն Ադրբեջան կատարելիք այցի (հունիսի 12-13) ժամանակ իր լիազորությունները կհանձնի Բայքալին: