Մահացել է «Աստղային պատերազմներ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի աստղ Քրիստոֆեր Լին
Մահացել է դերասան Քրիստոֆեր Լին՝ «Դրակուլա», «Աստղային պատերազմներ», «Մատանիների տիրակալը» ֆիլմերի աստղը: Այս մասին գրում է Gordonua.com-ը:
Դերասանը մահացել է Լոնդոնում 93 տարեկանում սրտի անբավարարությունից:
Նա խաղացել է ավելի քան 250 ֆիլմերում: Հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում ավազակի և «Մատանիների տիրակալը» ֆիլմում Սարուման չար կախարդի կերպարներով: