Ուորլիքը Բաքվում ԼՂ խնդրով քննարկումներ կունենա
Անհամբերությամբ եմ սպասում Առաջին Եվրոպական խաղերի այսօրվա բացմանը արարողությանը: Այս մասին հայտնում է Oxu.az-ը՝ հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Փոխանցվում է, որ Ուորլիքը այս մասին գրել է Twitter-յան իր միկրոբլոգում:
Բացի այդ Ուորլիքը նշել է, որ բացման արարողությանը մասնակցության շրջանակներում քննարկումներ կանցկացնի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և կայցելի հակամարտության գոտուց հարկադրաբար տեղահանվածներին: