Պան Գի Մունը ողջունել է Առաջին Եվրոպական խաղերի բացումը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Բաքվում Առաջին Եվրոպական խաղերի բացումը և շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանը՝ այդ միջոցառման հաջող կազմակերպման կապակցությամբ, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
ՄԱԿ-ի ղեկավարը հույս է հայտնել, որ Խաղերի անցկացումը կնպաստի միջազգային ու տարածաշրջանային համագործակցության առաջընթացին:
Փոխանցվում է, որ այս մասին Նյու-Յորքում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի մամլո քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: