«Բաքու-2015» առաջին Եվրոպական խաղերում մեկնարկել է 1-ին մրցումը
«Բաքու-2015» առաջին Եվրոպական խաղերում մեկնարկել է 1-ին մրցումը: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Փոխանցվում է, որ այսօր տեղական ժամանակով 09:00-ին՝ ջրային մարզաձևերի կենտրոնում մեկնարկել են սինխրոն լողի մրցումները:
Առաջին մարզիկները կդառնան՝ Բելառուսի ներկայացուցիչներ Աննա Շուլինան և Դոմինիկա Ցիպլակովան: Նրանցից հետո ելույթ կունենան Սլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի մարզիկները:
Եվրոպական խաղերի մեկնարկին դուրս եկող առաջին ադրբեջանցի մարզիկները՝ Տատյանա Նիկիտինան և Եկատերինա Վալիուլինան ելույթ կունենան 10-րդը: Նրանցից հետո հանդես կգան՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Լիխտենշտեյնի, Հունաստանի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իսրայելի, Հոլլանդիայի և Իտալիայի մարզիկները: