Սերբիայի նախագահը, Բոսնիայի ղեկավարը և Սաուդյան Արաբայի արքայազն ժամանել են Բաքու
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Բոսնիայի նախարարների խորհրդի ղեկավար Մլադեն Իվանիչը և Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլլահ իբն Մուսաադ իբն Աբդուլազիզը ժամանել են Բաքու, որպեսզի մասնակցեն Բաքու-2015 1-ին Եվրոպական խաղերին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում բարձրացվել էին երկու պետությունների դրոշները և հյուրերին դիմավորել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին մասնակցելու համար Բաքու է մեկնել 18 հայ մարզիկ: