Ընդդիմությունն Էրդողանին վերջնագիր է ներկայացրել
ԹուրքիաԹուրքիական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը պայմաններ է ներկայացրել, թե որ դեպքում կոալիցիա կկազմի Արդարություն և զարգացում կուսակցության հետ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Kanal7 հեռուստաալիքին:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է Էրդողանի կուսակցության հետ կոալիցիա կազմել մի այն մեկ պայմանով, որ իրենց կուսակցության առաջնորդ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն երկու տարով դառնա երկրի վարչապետը:
Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանը պետք է գլխավորի իրենց կուսակցության անդամներից մեկը: