Բաքվում Եվրոպական խաղերից առաջ ռուս և ուկրաինացի մարզիկների միջև լեզվակռիվ է սկսվել
Բաքվում առաջին Եվրոպական խաղերից առաջ կռիվ է սկսվել Ռուսաստանի և Ուկրաինայի մարզիկների միջև: Այս մասին հայտնում է ուկրաինական Champion.com.ua պարբերականը:
Ռուս և ուկրաինացի մարզիկների խմբի միջև լեզվակռիվ է սկսվել: Մարզիկները չեն կարողացել զսպել էմոցիաները և անցել են ձեռնամարտի: Միջամտել են իրավապահ մարմինները, որից հետո միջադեպն ավարտվել է:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը տեղի կունենան հունիսի 12-28-ը: