Տոկիոն համարվել է ամենահարմարավետ քաղաքն ապրելու համար
2015թ-ի Տոկիոն համարվել է ամենահարմարավետ քաղաքն ապրելու համար: Այն գլխավորում է Monocle Магазине-ի վարկանիշային աղյուսակը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Ինչպես հայտնում են ցուցակի կազմողները, Տոկիոն դարձել է «կյանքի որակի» ուսումնասիրության առաջնորդ քաղաքը, իր խաղաղության և հանգստի համար:
Ըստ փորձագետների երկրորդ հորիզոնականում է գտնվում է Վիեննան, երրորդում՝ Բեռլինը, որին հաջորդում է Մելբուրնը, Սիդնեյը, Ստոկհոլմը, Վանկուվերը, Հելսինկին և Մյունխենը: Նախորդ տարվա առաջնորդ քաղաք Կոպենհագենն այս տարվա վարկանիշային աղյուսակում 10-րդ տեղը կիսում է Ցյուրիխի հետ:
Աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել բնակարանների արժեքները, հանցագործությունների թիվը, գործարանները, առողջապահության մակարդակը և միջավայրի բարելավումը: