Իրանցի սահմանապահները թմրանյութերի մեծ չափաբաժին են առգրավել
Այսօր առավոտյան Իրանի սահմանապահները աֆղանա-իրանական սահմանում ՝ Սիստան-Բելուջիստան նահանգում, ընդհանուր քաշով երկու տոննա թմրանյութ են առգրավել, հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը: Տեղեկատվության համաձայն՝ իրանական ոստիկանությունը կրակ է բացել, և փոխհրաձգությունից հետո մաքսանենգները ստիպված են եղել փախչել Աֆղանստան: Իրանի սահմանապահ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Ահմադ Գարավանդը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում առգրավված թմրանյութը քառակի գերազանցում է իրանական օրացույցի անցյալ տարվա նույն շրջանի ծավալը: Խոսելով վառելանյութի մաքսանենգության մասին՝ Գարավանդն ասել է, որ նույն ժամանակահատվածում դրա ծավալն աճել է 113 տոկոսով, հաղորդում է Trend-ը: