Դավութօղլուն հավաքում է գեներալներին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անվտանգության հարցով հանդիպում կանցկացնի զինված ուժերի ղեկավարի և այլ բարձրաստիճան զինվորականների հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փոխանցվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող անկարգությունների պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Դավութօղլուն հրաժարական է տվել: Սակայն Դավութօղլուն շարունակելու է իր պարտականությունները կատարել մինչ նոր կառավարության ձևավորումը: