Քիմ Քարդաշյանի երեխայի սեռն արդեն հայտնի է
Հայազգի հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի և աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի ընտանիքում շուտով տղա երեխա կծնվի: Այս մասին հայտնում է US Weekly-ն:
«Քանյեն Նորթին սիրում է աշխարհում ամենից շատ, սակայն նա շատ էր ուզում որդի՝ ժառանգ ունենալ։ Նա ուրախությունից գլուխը կորցրել է»,- ասվում է պարբերականում զետեղված հոդվածում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը հայտարարվել էր հղիանալու բազմաթիվ անհաջող փորձերի մասին։