Կրկես` ԱԺ-ում. Գագիկ Ծառուկյանին բամփելու հարցից ՀՀԿ-ականները հաճույքից հալվեցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն կրկես էր հիշեցնում: Նախ թեժ լեզվակռվի մեջ մտան Հեղինե Բիշարյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Գալուստ Լուսավորիչը սա բնորոշեց որպես «հերոսների» մարտ, Լևոն Զուրաբյանը «գտավ», որ ԱԺ-ում ամենաքաջ հերոսը Գալուստ Գրիգորիչն է:
Հետո, կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, Սեյրան Օհանյանի և Հովիկ Աբրահամյանի համաժամանակյա մուտքը բազմանշանակ վերաբերմունքի արժանացավ:
Քիչ հետո վերջին շրջանում բավական լարված հարաբերություններ ունեցող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Հովիկ Աբրահամյանը հաղորդակցության «մաստեր կլաս» ցուցադրեցին: Խաչատրյանը 5 րոպեն մեկ մոտենում էր վարչապետին, ականջին ինչ-որ բան ասում, քննարկում էին, գնում-նստում էր տեղը:
Այդ ընթացքում խիստ անտրամադիր Հրանուշ Հակոբյանը գլուխը «երկուս» ստացած աշակերտի նման դրել էր սեղանին` ննջում էր կամ մտորում էր իր «բախտի մասին», իսկ մարդ սպանելու-բռնաբարելու մասնագետ Շմայսը, փորը դուրս ցցած, ձանձրանում էր՝ պտտվում «կրեսլոյի» վրա:
Սակայն այն պահին, երբ հնչեց Նիկոլ Փաշինյանի` Հովիկ Աբրահամյանին ուղղված Ծառուկյանին «բամփելու» մասին հարցը, Շմայսի «կրեսլոն» կանգ առավ, տիկին Հրանուշը գլուխը ցից նստեց, իսկ ՀՀԿ-ական պատգամավորները հաճույքից հալվեցին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: