Թուրքիայում մեկնարկել է «Անատոլիական արծիվ-2015» զորավարժությունները
Թուրքիայի Կոնյա քաղաքում մեկնարկել է «Անատոլիական արծիվ-2015» զորավարժությունները, որին մասնակցում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Պակիստանի, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հետևակային, ծովային և օդային ուժերը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Ինչպես հայտնում է Թուրքիայի ԶՈւ-ի Գլխավոր շտաբի պաշտոնական կայքը, զորավարժությունների նպատակն է՝ մարտական պայմաններին մոտ իրավիճակում փորձի, գիտելիքների ու հմտությունների փոխանակումը:
Փոխանցվում է, որ Ադրբեջանը, Բրազիլիան, Ալժիրը, Դանիան, Ինդոնեզիան, Էստոնիան, Մարոկկոն, Ճապոնիան, Կատարը, Կորեան, Լիբիան, Մալայզիան, Մոլդովան, Մոնղոլիան, Ռումինիան, Սենեգալը, Սլովակիան, Սլովենիան, Չիլին, Տաջիկստանը, Թունիսը և Օմանը միջոցառմանը կմասնակցեն, որպես դիրորդներ:
Նշենք, որ զորավարժություններն մեկնարկել են հունիսի 8-ին և շարունակվելու են մինչև հունիսի19-ը: