Բրիտանացի լրագրողին արտաքսել են Բաքվից
«Սպորտը մարդու համար» հարթակի ակտիվիստ Էմմա Հյուզն այսօր գիշեր բերման էր ենթարկվել Բաքվի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Voskanapat.info-ն:
Փոխանցվում է, որ լրագրողին արգելել են երկիր մուտք գործել: Էմմա Հյուզը հայտնել են, որ նրա անունը ներառված է ոչ ցանկալի մարդկանց «կարմիր ցուցակում»:
Ինչպես հայտնում է Platformalondon.org-ը Հյուզից վերցրել էին նրա անձնագիրը և հայտնել էին արտաքսման մասին: