Էշլի Օլսենը հիվանդության պատճառով ճաղատանում է (լուսանկարներ)
28-ամյա դերասանուհի և դիզայներ Էշլի Օլսենը հիվանդ է հազվագյուտ վարակիչ հիվանդությամբ, որը կոչվում է նեյրոբորելիոզ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Փոխանցվում է, որ հիվանդության պատճառով Օլսենի մազերը սկսել են թափվել:
Նշենք, որ այս հիվանդությունն ախտահարում է նյարդային և սրտանոթային համակարգերը։ Բացի այդ, Էշլին միակ հայտնի մարդը չէ, որ տառապում է այս հիվանդությամբ։ Այս հիվանդությունն է ախտորոշվել երգչուհի Ավրիլ Լավինի մոտ։