Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ծրագրում են իրենց մասին ֆիլմ նկարել (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մտադիր են իրենց մասին ֆիլմ նկարահանել: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Սպասվում է, որ ֆիլմը պետք է լինի բավականին եկամտաբեր:
Daily Star-ի թղթակցի հետ զրուցելիս՝ Universal-ի ներկայացուցիչը հայտնել է, որ երեք կինոընկերություն արդեն պատրաստ են գնել ֆիլմը նկարահանելու իրավունքը։
Նշվում է, որ Քարդաշյանն արդեն մտածում է, թե ում կարող է վստահել՝ կատարելու իր դերը: Աստղի ֆավորիտների շարքում են Սոֆյա Վերգարան և Քրիստինա Հենդրիքսը: