Լինդսի Լոհանին վռնդել են Մոսկվայի ռեստորաններից մեկից (լուսանկարներ)
Հայտնի դերսանուհի Լինդսի Լոհանին վռնդել են Մոսկվայի ռեստորաններից մեկից: Այս մասին հայտնում է Glamour.ru-ն:
Փոխանցվում է, որ Լոհանին Մոսկվա էին հրավիրել, որպեսզի նա մասնակցեր«Ֆորմուլա Е»–ի առաջնության փուլերից մեկին:
Մոսկվայում գտնվելու ժամանակ Լոհանը որոշել էր նախաճաշել Մոսկվայի ռեստորաններից մեկում: Ռեստորանում Լինդսին փորձել էր ծխել, ինչի համար էլ նրան դուրս էին հրավիրել ռեստորանից։
Փողոցում ամերիկուհուն նկատել են երկրպագուները, փորձել են մոտենալ նրան, սակայն Լոհանը, ամենայն հավանականությամբ, շփվելու տրամադրություն չի ունեցել և չի մոտեցել նրանց: