Դավութօղլուն հրաժարական է տվել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
ԶԼՄ-ների տեղեկությունով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է վարչապետի հրաժարականը: Սակայն նշվում է, որ Դավութօղլուն շարունակելու է իր պարտականությունները կատարել մինչ նոր կառավարության ձևավորումը:
Փոխանցվում է, որ Էրդողանը հրամայել է ձևավորել նոր կառավարություն, որը պետք է ձևավորվի 45 օրվա մեջ: