Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրո պատմությունը. բացառիկ լուսանկարներ
Wedding.am-ը գրում է.
Աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրն ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ՝ 1946 թվականի մարտի 16-ին, երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ՝ 1955 թվականի հոկտեմբերի 28-ին և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ՝ 1967 թ. հունվարի 11-ին։
Պարբերականներին տված հարցազրույցներից մեկի ժամանակ երաժիշտն այսպես է նկարագրել իր վերջին կնոջը՝ Ուլլա Տորսելին.
«Նրան հարկավոր չէին գլամուրային, շքեղ խնջույքներ և ընդունելություններ: Նա իմ կյանքում հանդիպած այն հազվադեպ անհատներից էր, ով թույլ էր տալիս, որ ես իմ ստեղծագործական սկզբունքները դուրս հանեմ վերահսկողությունից և համակարգված օրենքներից»,- ասել է Ազնավուրը:
Նշենք, որ այս երեք ամուսնությունների արդյունքում շանսոնյեն ունեցել է 6 երեխա՝ Սեդան, Շառլը, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։
Wedding.am-ը անդրադարձել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի և շվեդուհի Ուլլա Տորսելիի սիրո պատմությանը՝ ներկայացնելով նրանց հարսանյաց արարողության և ընտանեկան կյանքի մասին պատմող բացառիկ լուսանկարները: