Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Թայիփ Էրդողանին է ներկայացրել կառավարության հրաժարականը:
«Թուրքիայի նախագան ընդունել է կառավարության հրաժարականը՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլու գլխավորությամբ: Նախագահը, շնորհակալություն է հայտնել կառավարության աշխատանքի համար և Դավութօղլուն խնդրել շարունակել աշխատել որպես վարչապետ, մինչև նոր կառավարության ձևավորումը»,- РИА Новости-ին մեջբերում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարությունը: