Կիրկորովը Պուգաչովային հարևան է դարձել
Ռուս երգիչ ֆիլիպ Կիրկորովը շքեղ պալատ է տեղափոխվել: Ռուս փոփ արքայի երեխաներին մի ամբողջ հարկ է տրամադրվել:
Հեղինակավոր տարածք, թարմ օդ և սոճինիների անտառ: Ահա թե ինչ պայմաններում է ապրում երգիչը: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Russianshowbiz.info-ին:Բնակարանը շուրջ հազար քառակուսի մետր է: Այն ունի շքեղ ապրելու բոլոր անհրաժեշտ միջոցները:
Հայտնի չէ պատահականություն է, թե ոչ, սակայն Կիրկորովի տունն այժմ գտնվում է Պուգաչովայի տան հարևանությամբ, և ցանկացած պահի նրանք կարող են միմյանց հյուր գնալ: