Լեդի Գագան հարսանիքի նախօրեին ապշեցրել է հանրությանը
Այս ամառ, 29-ամյա Լեդի Գագան և իր սիրելին՝ 33-ամյա Թեյլոր Քիննը, կամուսնանան: Թվում էր, թե նա այս առիթով փոքր-ինչ զսպվածություն կցուցաբերի, սակայն դա այդպես չէ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Լեդի Գագան վերջերս հասարակության առջև հանդես է եկել բավականին բաց հանդերձանքով: Երգչուհուն Լոնդոնում նկատել են սադրիչ կերպարանքով: Սև ցանցի տակից Լեդի Գագան միայն ներքնաշոր է հագել, իսկ կուրծքը եզրագծել փայլերով:
Երգչուհին իր այդ հանդերձանքի հետ համադրել է սև փետուրներով զարդարված մեծ գլխարկ, որըն ամբողջությամբ ծածկել է նրա աչքերը: