Անհարմար իրավիճակ Իրանի նախագահականում
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը այսօր իր հավատարմագրերն է հանձնել Իրանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Պիտեր Տիլլերին: Հանդիպման ժամանակ նորանշանակ դեսպանը իրեն անտակտ է պահել եւ խախտել է դիվանագիտական արարողակարգը:
Այս մասին հայտարարել է դիվանագիտական արարողակարգի փորձագետ Ալի Մահմուդ Բիդարը: Նրա խոսքերով, Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը հանդիպման ժամանակ ոտքը ոտքին է գցել և կոշիկի քիթը պահել է Իրանի նախագահի ուղղությամբ:
«Իրանի նախագահն իրավիճակը շտկելու համար նույնպես ոտքը ոտքին է գցել, բայց կոշիկների քթերը ուղղված չեն եղել իր գործընկերոջ ուղղությամբ», - ասել է Ալի Մահմուդ Բիդարը: