Քիմ Քարդաշյանի անակնկալը՝ ամուսնու ծննդյան օրվա առթիվ (լուսանկարներ)
Ռեալիթի շոուի աստղ, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի ծննդյան օրվա կապակցությամբ հետաքրքիր անակնկալ է մատուցել: Այս մասին հայտնում է TMZ.com-ը:
Քիմ Քարդաշյանն ամուսնու համար վարձակալել է Staples բասկետբոլային՝ «Լեյքերս» և «Կլիպպերս» ակումբների դահլիճը:
Ռեփեր Քանյե Ուեսթը, ով հունիսի 8-ին դարձավ 38 տարեկան, բասկետբոլ է խաղացել ընկերների և հյուրերի՝ NBA-ի աստղեր Ռասսել Ուեսթբրուկի, Ջոն Ուոլլի, ինչպես նաև երգիչ Ջասթին Բիբերի, ռեփերներ Tyga և 2 Chainz-ի և այլոց հետ: Հավաքվածների համար ազգային օրհներգը կատարել է երգիչ Ջոն Լեջենդը: