«Գազպրոմ»-ը և Թուրքիան համաձայնության են եկել գազի մատակարարման հարցում
«Գազպրոմ»-ը Թուրքիայի, մասնավորապես, թուրքական Botas ընկերության հետ, համաձայնեցրել է գազի մատակարարման առևտրային պայմանները: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ռուսական գազային հոլդինգի կառավարման բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը:
«Ամեն բան համաձայնեցված է, առևտրային և տնտեսական պայմանները»,-հայտարարել է նա:
Մեդվեդևը հայտնել է նաև, որ «Գազպրոմ»-ը ռիսկային չի համարում «Թուրքական հոսք»-ի առաջին ճյուղի կառուցումը: