Ցեղասպանության ճանաչման համար Թուրքիան Բրազիլիայից հետ է կանչել դեսպանին
Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիյոզը հետ է կանչվել Անկարա` խորհրդակցությունների: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ Բրազիլիայի խորհրդարանը մայիսի վերջին ընդունել էր Հայոց ցեղասպանության բանաձև:
«Թուրքիան դատապարտում է Բրազիլիայի սենատի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության առնչությամբ բանաձևի ընդունումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: