Դի Կապրիոն դատի է տվել ֆրանսիական ամսագրին՝ Ռիհաննայի հղիության մասին լուրեր տարածելու պատճառով
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և երգչուհի Ռիհաննա հայտնվել են սկանդալի կիզակետում: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Ֆրանսիական OPS ամսագիրը տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր Ռիհաննան երեխայի է սպասում Դի Կապրիոյից: Հաշվի առնելով այն, որ մի քանի օր առաջ պապարացիները «բռնացրել» են զույգին միասին, ամսագիրը ենթադրում է, որ նրանց միջև ռոմանտիկ կապ կա:
Դի Կապրիոն համոզված է, որ կարող է շահել դատը:
Նշվում է, որ դատական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին: