Ձերբակալվել է Իրանի նախկին փոխնախագահը
Ձերբակալվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի տեղակալ Համիդ Բահային: Այս մասին գրում է Novostink.ru-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Ձերբակալության պատճառների մասին դեռևս չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ֆինանսական չարաշահման մեղադրանքով 5 տարով ազատազրկվել էր Իրանի նախկին առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին: