Քեյթ Մոսին ինքնաթիռից հեռացրել են ագրեսիվ պահվածքի պատճառով
Բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսին հեռացրել են Easyjet ավիաընկերության ինքնաթիռից ագրեսիվ պահվածքի պատճառով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել անգլիական Լութոն օդանավակայանում: Ինչպես հայտնում է BBC News-ը՝ ինքնաթիռը ժամանել է թուրքական Բոդրում քաղաքից:
Ոստիկանությունում հայտնել են, որ մոդելին հեռացրել են ինքնաթիռից, նրա դեմ ոչ մի պաշտոնական բողոք չի ներկայացվել, և նա չի ձերբակալվել:
Թե ինչ խախտում է կատարել Քեյթ Մոսը, չի հաղորդվում: