Քրդերը հրաժարվում են Էրդողանի կուսակցությունից
Քրդամետ Դեմոկրատական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը բացառել է Արդարություն և զարգացում կուսակցության հետ կոալիցիայի ստեղծումը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Այս ընտրությունների հետ կապված եկավ Թուրքիայի նախագահական կառավարման վերջը»,-հայտարարել է Դեմիրթաշը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Թուրքիայում տեղի էր ունեցել խորհրդարանական ընտրություններ, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը այս անգամ ստացել է քվեների 42 տոկոսը, մինչդեռ նախորդ ընտրություններում՝ 49 տոկոսը: