Խորհրդարան անցած բոլոր կուսակցություններին կոչ եմ անում նոր սահմանադրություն մշակել.Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խորհրդարան անցած բոլոր կուսակցություններին կոչ է արել նոր սահմանադրություն մշակել։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Մենք դեմ ենք կուլիսային խաղերին և այլ կուսակցությունների մեր գործընկերներին կոչ ենք անում համատեղ նոր Սահմանադրություն մշակել»,-հայտարարել է Դավութօղլուն:
Նշենք, որ երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 84 տոկոս։